• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպանի աշխատանքային այցը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայան

12 մայիսի, 2024

Մայիսի 7-ին Ն.Գ. դեսպան Անահիտ Հարությունյանը Մոնրեալ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ներքո գործող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ոչ պաշտոնական աշխատանքային խմբի (ICAO LLDCs IWG) հանդիպմանը։

Նախորդիվ, տեղի ունեցավ հանդիպում մի կողմից՝ Կազմակերպության նախագահ Սալվատորե Շակիտանոյի, գլխավոր քարտուղար Խուան Կարլոս Սալազարի և մյուս կողմից՝  Հայաստանի, Մոնղոլիայի, Նեպալի դեսպանների ու Մոնղոլիայի նախագահի խորհրդականի միջև՝ քննարկելու վերոնշյալ խմբի աշխատանքները։ Դեսպան Հարությունյանը հավաստիացրեց, որ Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել արդյունավետ բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով առաջ մղել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ընդհանուր առաջնահերթությունները ՄԱԿ շրջանակներում։ Նախագահ Շակիտանոն վերահաստատեց Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ավիացիային աջակցելու Կազմակերպության հանձնառությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: