• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ անկախության 33-ամյակին նվիրված ընդունելություն Կանադայում ՀՀ դեսպանությունում

11 հոկտեմբերի, 2024
ՀՀ անկախության 33-ամյակին նվիրված ընդունելություն Կանադայում ՀՀ դեսպանությունում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 10-ին և 11-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն։

Իր ելույթում Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն առանձնանշեց հայ-կանադական հարաբերությունների վերընթաց զարգացման և խորացման փաստը, ինչն արտահայտվում է ՀՀ-ին ցուցաբերվող Կանադայի աջակցությամբ՝ թե՛ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, թե՛ տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ՀՀ քաղաքականությանը։ Այս համատեքստում կարևորվեց նաև ՀՀ-ում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը։

Դեսպան Հարությունյանն առանձնահատուկ ընդգծեց միջազգային հանրության գործնական ներգրավվածության անհրաժեշտությունը հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն երաշխավորելու նպատակով։ ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Կանադայի հայ համայնքի ծանրակշիռ դերակատարությանը Հայաստանի բարգավաճման և հայ-կանադական կապերի առաջմղման գործում։

Միջոցառումների պատվավոր մշակութային հյուրը՝ կանադահայ հանրահայտ երաժիշտ, կիթառահար Լևոն Իշխանյանը, հանդես եկավ հայկական երաժշտության հատընտիր կատարումներով։ Վերջինիս հետ իրենց կատարումներով ելույթ ունեցան նաև կանադացի դաշնակահար Մարկ Ֆերգյուսոնը և կանադահայ երգչուհի Թալին Իշխանյանը։
Ընդունելության օրերին անցկացվեց Լևոն Իշխանյանի կիթառների հավաքածուի ցուցահանդես։

Միջոցառումներին ներկա էին Կանադայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների բազմաթիվ ղեկավարներ, կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, Քվեբեկում ՀՀ պատվավոր հյուպատոս Լևոն Աֆեյանը, հայ համայնքի, ինչպես նաև հասարակական ու մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: