• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Հարությունյանը մասնակցեց Հայաստանին վերաբերող կլոր սեղան-քննարկմանը

04 փետրվարի, 2025
Դեսպան Հարությունյանը մասնակցեց Հայաստանին վերաբերող կլոր սեղան-քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 31-ին Օտտավայի Կարլտոն համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի և եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտի «Արևելյան Եվրոպայի և անդրատլանտյան ցանց» նախաձեռնությունը կազմակերպեց կլոր սեղան-քննարկում Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի և Վրաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների թեմայով։

Ն.Գ. ՀՀ դեսպան Ա. Հարությունյանը մասնակցեց քննարկմանը և հանդես եկավ բացման խոսքով` ներկայացնելով ՀՀ դիրքորոշումը Հվ. Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, ՀՀ կողմից ձեռնարկվող ջանքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Ադրբեջանի շարունակական խոչընդոտները և ոչ կառուցողական դիրքորոշումը։ Այս համատեքստում ընդգծվեցին արցախահայության իրավունքների, այդ թվում՝ վերադառնալու իրավունքի ապահովման, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հայկական մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը։
Դեսպան Հարությունյանն առանձնահատուկ կարևորեց միջազգային հանրության, այդ թվում՝ Կանադայի գործուն աջակցությունը Հվ. Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին և ՀՀ տարածքային ամբողջականությանը: Անդրադառնալով Հայաստանի՝ անմիջական հարևանների հետ հարաբերություններին և  տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդրին՝ ՀՀ դեսպանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Միջոցառմառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Կանադայի դեսպանը: Քննարկմանը մասնակցեցին նաև այլ դիվանագետներ, Կարլտոնի ու Օտտավայի համալսարանի դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև փորձագետներ։ Առցանց հեռարձակումը թույլ տվեց բոլոր հետաքրքրվողներին մասնակից լինել քննարկմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: