• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Միջեկեղեցական աղոթք Օտտավայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

17 մայիսի, 2025
Միջեկեղեցական աղոթք Օտտավայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակներում մայիսի 16-ին Օտտավայի Աստվածամոր տաճարում, Կանադայում ՀՀ դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանի հովանու ներքո, տեղի ունեցավ միջեկեղեցական (էկումենիկ) աղոթք:
Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի օրհնությամբ և կաթոլիկ եկեղեցու Օտտավա-Քորնուոլի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարսել արքեպիսկոպոս Դամփհուսի ներկայությամբ կատարվեց բարեխոսական կարգ՝ նվիրված 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։

ՀՀ դեսպանն իր ելույթում ընդգծեց, որ տվյալ հիշատակի արարողությունը ոչ միայն հանդիսանում է հարգանքի տուրք՝ ուղղված մեկ ժողովրդի վշտին, այլև խստիվ հիշեցնում է լռության, ժխտման և ատելության ծանր հետևանքների վերաբերյալ։ Այդ համատեքստում կարևորվեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դերակատարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում՝ որպես բարոյական մտքի պատասխանատվության վառ օրինակներից մեկը։
Շնորհակալություն հայտնելով հյուրերին՝ Ա․ Հարությունյանը շեշտեց, որ բոլորի ներկայությունը պատվից առավել է․ դա հույսի խորհրդանիշ է, որ միասնության, հիշատակի և բարոյական խիզախության շնորհիվ հնարավոր կլինի կերտել աշխարհ, որտեղ մարդկային կյանքը և պատասխանատվությունն արժեք ունեն։

Ելույթ ունեցան նաև միջոցառման մյուս պատվավոր մասնակիցները։

Արարողությանը ներկա գտնվեց շուրջ 200 հյուր՝ Կանադայում հավատարմագրված ավելի քան 30 երկրի դեսպան, դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, Քվեբեկում ՀՀ պատվո հյուպատոս Լևոն Աֆեյանը, կաթոլիկ, եթովպական ուղղափառ, ղպտի ուղղափառ, ասորական կաթոլիկ, ռումինական ուղղափառ և հնդկական ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, հայկական եկեղեցու հոգևոր հայրեր, ինչպես նաև բազմաթիվ հավատավորներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: