• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Հարությունյանը հյուրընկալեց Մոնրեալի «Անջելինա» պատկերասրահի տնօրենին

22 հուլիսի, 2025
Դեսպան Հարությունյանը հյուրընկալեց Մոնրեալի «Անջելինա» պատկերասրահի տնօրենին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 21-ին Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն ընդունեց «Անջելինա» պատկերասրահի տնօրեն Սինամե Պողոսյանին։

Եվս մեկ անգամ շնորհավորելով Մոնրեալում պատկերասրահի պաշտոնական բացման կապակցությամբ՝ ՀՀ դեսպանն ուրախությամբ արձանագրեց, որ այն հարթակ է տրամադրում թե՛ հայ, թե՛ օտարազգի ստեղծագործողներին, ինչը բացառիկ հնարավորություն է տալիս կանադացիներին և այլ հյուրերին ծանոթանալու ժամանակակից հայ արվեստագետներին։

Վկայակոչելով հաջող համագործակցությունը Հայաստանի նկարիչների միության հետ՝ տնօրենը հայտնեց, որ ներկա պահին պատկերասրահում ցուցադրվում են ավելի քան երկու տասնյակ հեղինակների աշխատանքներ, և նրանց թվում է 20 արվեստագետ ՀՀ-ից։

Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին Ս. Պողոսյանը ՀՀ դեսպանությանը նվիրաբերեց հայ գեղանկարիչ Ժորա Բարսեղյանի «Արևածագ» 2017թ. կտավը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: