• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Հարությունյանն ընդունեց Կանադայում այցով գտնվող ՀՀ ՏԿԵ փոխնախարար Ա. Վարդանյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին

21 հոկտեմբերի, 2025
Դեսպան Հարությունյանն ընդունեց Կանադայում այցով գտնվող ՀՀ ՏԿԵ փոխնախարար Ա. Վարդանյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 20-ին Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն ընդունեց Կանադայում մեկշաբաթյա աշխատանքային այցով գտնվող ՀՀ ՏԿԵ փոխնախարար Ասատուր Վարդանյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Պատվիրակության կազմում են նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, ԶՊՄԿ սփյուռքի հետ կապերի պատասխանատու Մակի Իշօ Նշանեանը և կանադահայ փորձագետ Սրապ Օրտսլանը։

Այցի նպատակն է օժանդակելու հայ-կանադական տնտեսական հարաբերությունների խորացմանը, մասնավորապես՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպիսին է հանքարդյունաբերությունը։

Կարևորելով ՀՀ պատվիրակության այցը Կանադա՝ դեսպան Հարությունյանը նշեց, որ այն լավ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու կանադական փորձին, ինչը նպաստավոր կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Մեծ նշանակություն տրվեց հետևողական աշխատանքների իրականացմանը ոլորտում առկա զգալի պոտենցիալն օգտագործելու և տեսանելի արդյունքների հասնելու առումով։

Այցի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը ՀՀ դեսպանի ուղեկցությամբ հանդիպում ունեցավ Կանադայի Միջազգային առևտրի գծով փոխնախարարի ավագ տեղակալ, Կանադայի՝ առևտրի գծով գլխավոր հանձնակատար Սարա Ուիլշոուի, Կանադայի բնական պաշարների նախարարության Երկրաբանական ծառայության կենտրոնական վարչության գործադիր տնօրեն Ժենևիև Մարկիի և նույն նախարարության Հողերի ու պաշարների տնօրինության Քաղաքականության և տնտեսագիտության վարչության գլխավոր տնօրեն Ամանդա Ուիլսոնի հետ։ Տեղի ունեցավ նաև ՀՀ ՏԿԵ փոխնախարարի հանդիպումը «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի հետ։

Հայ և կանադացի գործընկերները կանխորոշեցին համագործակցության որոշակի ուղղություններ՝ կարևորելով փորձի փոխանակման հնարավորությունը։ ԶՊՄԿ անդամները ներկայացրին ընկերության ծրագրերը և հայկական կողմի փորձը։

ՀՀ պատվիրակությունն այցելեց հանքարդյունաբերության ոլորտում լաբորատոր ուսումնասիրություններ իրականացնող հաստատություն («CanmetMINING»), որի գլխավոր տնօրեն Մագդի Հաբիբին և մյուս աշխատակիցները հատուկ շրջայցով ներկայացրին իրականացվող աշխատանքները։

ՀՀ պատվիրակության անդամներն այցելեցին նաև «Կանադայի թագավորական դրամահատարան»՝ ծանոթանալով մետաղների մշակման և վերամշակման աշխատանքներին։

Այցի ծրագրում են նաև այցելություններ Քվեբեկի նահանգում գտնվող մի շարք հանքավայրեր, Մոնրեալ և Տորոնտո, որի նպատակն է հանդիպելու կանադացի գործընկերներին և տեղում ծանոթանալու կանադական փորձին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: