• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Հարությունյանի այցը կանադահայ հայտնի քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի տուն

20 փետրվարի, 2026
Դեսպան Հարությունյանի այցը կանադահայ հայտնի քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի տուն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 19-ին ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Մոնրեալ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց կանադահայ հայտնի քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի այրի Նաիրի Պահլավունի-Չաքմաքչյանին։

Ն. Պահլավունի-Չաքմաքչյանը ՀՀ դեսպանին ներկայացրեց անվանի հայ արվեստագետի հարուստ ժառանգության նմուշները՝ բրոնզե, կավե, գրաֆիկական և այլ ստեղծագործությունները։

Երկուստեք կարևորվեց վաստակաշատ մշակութային գործչի աշխատանքները պահպանելու և հանրության լայն շրջանակներին ներկայացնելու անհրաժեշտությունը։

Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները։

Հավելյալ տեղեկատվություն. Հարություն (Արտո) Չաքմաքչյանը (1933-2019թթ.) եղել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, 2015թ. նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության պատվո շքանշան։
Նրա՝ «Քայլող մարդը» արձանը 2021թ. տեղադրվել է Երևանի Հյուսիսային պողատայի սկզբնամասում։
Ա. Չաքմաքչյանի այրին 2024թ. նրա 16 գրաֆիկական ստեղծագործությունները և 2 քանդակը նվիրաբերել է Հայաստանի ազգային պատկերասրահին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: