• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Հարությունյանի հանդիպումը Կարլտոնի ՆԱՏՕ մոդել համաժողովի մասնակից ուսանողների հետ

23 փետրվարի, 2026
Դեսպան Հարությունյանի հանդիպումը Կարլտոնի ՆԱՏՕ մոդել համաժողովի մասնակից ուսանողների հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 20-ին ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն ընդունեց Վինդզորի, Կալգարիի և Սասկաչուանի համալսարանների ուսանողներին, որոնք մասնակցում էին Կարլտոնի համալսարանի կողմից կազմակերպված ՆԱՏՕ մոդել համաժողովին և ի թիվս այլ երկրների՝ ներկայացնում Հայաստանը։

Դեսպան Հարությունյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության առանձնահատկությունները Եվրատլանտյան գործընկերության խորհրդի ու կազմակերպության այլ մեխանիզմերի շրջանակներում, ինչպես նաև ՀՀ հարաբերություններն իր հարևանների հետ՝ հանգամանալից անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին։

Հանդիպման ավարտին Ա. Հարությունյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին և հաջողություն մաղթեց մոդել համաժողովի ընթացքում։

Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանը ներկայացնող Վինդզորի համալսարանի ուսանողն արժանացել է «Distinguished Delegate» մրցանակին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: