• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպան Հարությունյանի աշխատանքային այցը Կանադայի Նովա Սքոշիա նահանգ

12 մայիսի, 2026
ՀՀ դեսպան Հարությունյանի աշխատանքային այցը Կանադայի Նովա Սքոշիա նահանգ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 6-8-ը ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն աշխատանքային այց կատարեց Կանադայի Նովա Սքոշիա նահանգ 45 այլ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ միասին։ Այցը կազմակերպվել էր Կանադայի ԱԳ նախարարության կողմից և նպատակ ուներ ուսումնասիրել տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները։

Մայիսի 6-ին ՀՀ դեսպանն իր գործընկերների հետ միասին հանդիպեց Նովա Սքոշիայի նահանգային իշխանություններին։ Հյուրերին ողջունեցին փոխվարչապետ (փոխնահանգապետ) Բարբարա Ադամսը, հինգ նախարարներ, նահանգային խորհրդարանի խոսնակը և մի շարք այլ պաշտոնյաներ։ Տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման հնարավորությունների շուրջ։

Միլբրուքում տեղի ունեցավ հանդիպում նահանգային տարածքների բնիկ Միգըմահ ժողովրդի առաջնորդների հետ։ Հանդես գալով դեսպանների անունից՝ Անահիտ Հարությունյանը ողջունեց բնիկ Միգըմահ ժողովրդի շրջանային և տեղական առաջնորդներին։ Որպես հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի ներկայացուցիչ՝ ՀՀ դեսպանը, մասնավորապես, կարևորեց տեղաբնիկների պայքարը իրենց ավանդույթները և մշակույթը պահպանելու ուղղությամբ։

Նույն օրը տարբեր երկրների դիվանագետները Հալիֆաքսում մասնակցեցին Նովա Սքոշիայի լեյտենանտ-նահանգապետ Մայք Սեվըջի կողմից տրված ընդունելությանը։

Մայիսի 7-ին դեսպանները հանդիպեցին Նովա Սքոշիայի վարչապետ (նահանգապետ) Թիմ Հյուսթընի հետ։ Ա. Հարությունյանն իր առանձնազրույցում ընդգծեց, որ Հայաստանը հատուկ կապ է զգում Նովա Սքոշիայի հետ կանադացի մարդասեր Սարա Քորնինգի շնորհիվ, որը ծնունդով Յարմութից էր։

Մայիսի 7-8-ը բարձրաստիճան դիվանագետները ճանաչողական այցելություններ ունեցան դեպի նահանգի մի շարք նորարարական կենտրոններ և պատմական վայրեր, մասնավորապես՝

- «COVE» օվկիանոսի հարցերով նորարարական տեխնոլոգիական հաբ (Centre for Ocean Ventures and Entrepreneurship, COVE), որը գտնվում է Դարթմութում,
- ՆԱՏՕ-ի պաշտպանության հարցերով նորարարական աքսելերատորի հյուսիսամերիկյան գրասենյակ (NATO’s Defence Innovation Accelerator for the North Atlantic, DIANA), որը գտնվում է Հալիֆաքսում,
- Նովա Սքոշիայի առողջապահական նորարարական հաբ (Nova Scotia Health Innovation Hub), որը գտնվում է Հալիֆաքսում, Ներգաղթի կանադական թանգարան («21-րդ նավամատույց», Pier 21), որը գտնվում է Հալիֆաքսում,
- Հալիֆաքսի նավահանգիստ (PIER),
- Կենսաբանական գիտությունների հետազոտական ինստիտուտ, Ջրային հետազոտությունների լաբորատորիա (Aquatron) և Կանադական մարտկոցային նորարարական կենտրոն, որոնք գտնվում են Դալհուզիի համալսարանում (Հալիֆաքս)։


կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: