• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Հարությունյանի աշխատանքային այցը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայան

24 հունիսի, 2026
Դեսպան Հարությունյանի աշխատանքային այցը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայան
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 23-ին ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Մոնրեալ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ներքո գործող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ոչ պաշտոնական աշխատանքային խմբի (ICAO LLDCs IWG)՝ Կազմակերպության խորհրդի նախագահ Տոշիյուկի Օնումայի հետ հանդիպմանը։

Հանդիպմանը մասնակցեցին նաև մի կողմից՝ Կազմակերպության գլխավոր քարտուղար Խուան Կարլոս Սալազարը, Օդային տրանսպորտի բյուրոյի տնօրեն Մոհամեդ Խալիֆա Ռահման, և մյուս կողմից՝ Մոնղոլիայի (IWG նախագահող), Նեպալի դեսպաններն ու Կազմակերպությունում Ղազախստանի և Ուգանդայի մշտական ներկայացուցիչները՝ քննարկելու վերոնշյալ խմբի աշխատանքները։

Դեսպան Հարությունյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ջանքեր գործադրել արդյունավետ բազմակողմ համագործակցության ուղղությամբ՝ նպատակ ունենալով առաջ մղել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ընդհանուր առաջնահերթությունները ՄԱԿ շրջանակներում։

Նախագահ Օնուման հաստատեց Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ավիացիային աջակցելու Կազմակերպության հանձնառությունը։

Այնուհետև կայացավ հանդիպում Կազմակերպության ներկայացուցիչների՝ վերոնշյալ աշխատանքային խմբի նախաձեռնությունների իրականացմանն աջակցող թիմի հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: