• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Օտտավայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելությունը

10 հոկտեմբերի, 2026
Օտտավայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելությունը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օտտավայի նշանավոր «Fairmont Château Laurier» հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն։
 
Միջոցառման պաշտոնական մասը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Կանադայի պետական օրհներգերի կենդանի կատարումներով։
 
Ողջույնի խոսքով և շնորհավորական ուղերձներով հանդես են եկել ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը և ընդունելության պատվավոր հյուր, Կանադայի բնության հարցերով պետական քարտուղար Նատալի Պրովոն։
 
Իր ելույթում դեսպան Անահիտ Հարությունյանն անդրադարձել է Հայաստանի անկախության անցած 35 տարիների ձեռքբերումներին ու մարտահրավերներին՝ ընդգծելով երկրի դիմակայունության, զարգացման, անվտանգության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման և խաղաղության հաստատման կարևորությունը։
 
Անդրադառնալով հայ-կանադական հարաբերություններին՝ դեսպան Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Կանադային՝ որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր երկրի, ինչպես նաև կանադահայ համայնքին՝ երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Կանադան այսօր զարգացնում են առավել խոր և բովանդակալից գործընկերություն։
 
Անդրադառնալով Երևանում կայանալիք COP17 համաժողովին՝ դեսպան Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում հյուրընկալելու այս կարևոր միջազգային միջոցառումը։ Նա երախտագիտություն է հայտնել կանադացի գործընկերներին՝ Հայաստանի նախագահությանն աջակցելու և իրենց փորձով ու գիտելիքներով համաժողովի նախապատրաստական աշխատանքներին նպաստելու համար։
 
Շնորհավորելով Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ՝ Նատալի Պրովոն բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ առանձնահատուկ ընդգծելով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի՝ Հայաստան կատարած այցի և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նրա մասնակցության կարևորությունը։
 
Նատալի Պրովոն բարձր է գնահատել նաև COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի նախագահության կարևորությունը՝ հաստատելով իր մասնակցությունը Երևանում կայանալիք համաժողովին։ Նա ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնության պաշտպանության ուղղությամբ Հայաստանի և Կանադայի համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ այս նպատակների իրագործումը պահանջում է համատեղ ջանքեր և հանձնառություն։
 
Ընդունելությանը ներկա են գտնվել Քվեբեկում Կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, ՀՀ պատվավոր հյուպատոս Լևոն Աֆեյանը, Կանադայի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, կանադահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակույթի, կրթության և գիտության ոլորտների գործիչներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: