• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գրքի շնորհանդես դեսպանությունում

19 նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 19-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր կանադահայ հայտնի քաղաքագետ, բանաստեղծ, պրոֆեսոր Ալան Ուայթհորնի «Վերադարձ դեպի Հայաստան» երկլեզու բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

Դեսպանության լեփ-լեցուն դահլիճում հաջողությամբ անցած շնորհանդեսին ներկա էին Կանադայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների պաշտոնյաներ, բազմաթիվ դեսպաններ, հրատարակիչներ, հասարակական կազմակերպությունների եւ կանադահայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Երեկոն իր բացման խոսքով սկսեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով կարեւրեց ցեղասպանագիտոության տարածումը դիվանագիտության, ակադեմիայի եւ արվեստի միջոցով:

Ալան Ուայթհորնը Կանադայի Թագավորական ռազմական քոլեջի պաշտոնաթող պրոֆեսոր է եւ մի շարք գրքերի հեղինակ: Պրոֆեսոր Ուայթհորնի բանաստեղծությունները մեծամասամբ նվիրված են Մեծ Եղեռնին եւ դեպի հայրենիքը բանաստեղծի տածած սիրուն ու կարոտին: Նույն թեմային է նվիրված Ա.Ուայթհորնի բանաստեղծությունների` «Վերադարձ դեպի Հայաստան» ժողովածուն, որն առաջինն է իր գրքերից, որ ներկայացվում է նաեւ հայերեն թարգմանությամբ:


կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: