• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Քարերի գաղտնիքն ու հմայքը». Անիի մայրաքաղաք հռչակման 1050-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես

07 մարտի, 2013

Փետրվարի 27-ից մարտի 24-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում գտնվող Վարպետների և Արհեստների Քեբեքի թանգարանում (Musée des maîtres et artisans du Québec) ցուցադրվում է «Քարերի գաղտնիքն ու հմայքը» ցուցահանդեսը` նվիրված Անիի մայրաքաղաք հռչակման 1050-ամյա հոբելյանին: Անիի ճարտարապետությանն ու խորհրդանիշներին նվիրված այս յուրօրինակ ցուցահանդեսի հեղինակն է ՀՀ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը:

Մարտի 7-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց պրոֆեսոր Գրիգորյանի դասախոսությունը: Բացման խոսքով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով, ողջունելով ներկաներին, անդրադարձավ հայկական բազմադարյան ճարտարապետությանը և դրա ազդեցությանը համաշխարհային ճարտարապետական ավանդույթների վրա:

Պրոֆեսոր Գրիգորյանն իր դասախոսությամբ հյուրերին մանրամասն ներկայացրեց հայկական ճարտարապետության ակունքները, խորհրդանշային համակարգը, դրա կիրառումը ինչպես Անիում, այնպես և առհասարակ ճարտարապետական ոճում:

«Քարերի գաղտնիքն ու հմայքը» ցուցահանդեսը հետագայում կցուցադրվի նաև կանադական մի շարք այլ քաղաքներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: