• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում դեսպանությունում

15 մարտի, 2013

Մարտի 15-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում`  նվիրված Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին:

Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես նաև կանադահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Իր ուղերձում հյուրերին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը խոսեց Արցախյան շարժման կարևորության, դրա պատմական արժեքի և ազգապահպան տեսլականի մասին: Դեսպան Եգանյանն ընդգծեց Ղարաբաղյան շարժման նշանակությունը Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ազգային վերելքի համար, խոսեց շարժման ազդեցության մասին Խորհրդային Միության փլուզման վրա:

Այնուհետև «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի տնօրեն Մկրտիչ Մկրտչեանը հանդես եկավ «Վեց տարիներ, որոնք փոխեցին Հայոց Աշխարհը» դասախոսությամբ: Բանախոսը նախապատրաստել էր ծավալուն տեսահանդես Արցախյան շարժման ողջ ընթացքի մասին: Նա անդրադարձավ Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտին, Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում հայերի զանգվածային ջարդերին: Մկրտիչ Մկրտչեանը ներկայացրեց հայ հերոսների կողմից մի շարք բնակավայրերի ազատագրման նպատակով կիրառված փայլուն ռազմավարական հնարքները` նշելով, որ ցեղասպանության սպին կրող ազգի համար Արցախյան հերոսամարտը կարևորագույն հաղթանակ էր` ապագային լավատեսորեն նայելու տեսանկյունից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: