• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը

17 ապրիլի, 2013

Ապրիլի 17-ին տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը, որին մասնակցեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Նիստը բացեց բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, ով, ողջունելով ներկաներին, քննարկեց օրակարգը և խոսքը փոխանցեց դեսպան Եգանյանին:

Արմեն Եգանյանն իր խոսքում անդրադարձավ Ղարաբաղյան շարժման 25-ամյա հոբելյանին` նշելով, որ այդ ուրախալի հոբելյանը, ցավոք, համընկնում է Սումգայիթյան ողբերգական ջարդերի 25-ամյա տարելիցի հետ: Դեսպանը մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ` շեշտադրելով ողբերգության դերը Ադրբեջանում հայատյացության մթնոլորտի ուժգնացման և հետագա ջարդերի վրա:

Դեսպան Եգանյանը մեծապես կարևորեց ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը կանադական բարձրաստիճան պատվիրակության ներկայությունը և շեշտեց, որ խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբրայի ղեկավարությամբ պատվիրակության այցը մեծ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Դեսպանի ելույթից հետո խոսք վերցրեց ներգաղթի, քաղաքացիության և բազմամշակութայնության հարցերով խորհրդարանական քարտուղար, Հայաստան այցելած պատվիրակության անդամ Չունգսենգ Լեունգը, ով շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահի երդման արարողությանը մասնակցելու հրավերի համար և իր հերթին կարևորեց այցի նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Նիստի շրջանակներում քննարկվեց նաև սիրիահայ փախստականների կարգավիճակի հարցը, որոշվեց Կանադայի խորհրդարանում պատգամավորների մասնակցությամբ իրականացնել միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: