• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանը դասախոսությամբ հանդես եկավ Քվեբեք Սիթիի Լավալ համալսարանում

06 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 6-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը դասախոսությամբ հանդես եկավ կանադական Քվեբեք Սիթիի Լավալ համալսարանում` ի նշանավորումն համալսարանի քաղաքական համակարգերի ուսումնասիրության կենտրոնի շրջանակներում Հայաստանի ուսումնասիրության խմբի ձեւավորման:

Իր դասախոսության շրջանակներում դեսպանը անդրադարձավ հայ ժողովրդի պատմության կարեւորագույն էջերին, ներկայացրեց հայ-կանադական երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եւ Հայաստանի հարաբերությունները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ: Դասախոսությանը հաջորդած հարց ու պատասխանի եւ կլոր սեղանի ընթացքում դեսպանը պատասխանեց նորաստեղծ խմբի ներկայացուցիչների, ինչպես նաեւ այլ ներկաների հարցերին: Դեսպանը համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան Ֆրանսուա Բլեյի եւ նորաստեղծ խմբի ղեկավար Ֆրանսուա-Պիեր Կարտոլանոյի հետ քննարկեց Լավալ համալսարանի եւ հայկական ԲՈՒՀ-երի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

Քվեբեք Սիթի այցելության շրջանակներում դեսպանը այցելեց եւ ծաղիկներ տեղադրեց Կոմիտասին նվիրված հուշարձանին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: