• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նախարար Քեննիի այցը Հայաստանի Հանրապետություն

01 օգոստոսի, 2014

Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը տեղի ունեցավ Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն:

Այցելության ընթացքում նախարար Քեննիին ընդունեցին ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, արտաքին գործերի և սփյուռքի նախարարները:

Հանդիպումների ընթացքում բարձր է գնահատվել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը և շեշտվել է դրա զարգացման ու խորացման կարևորությունը: Նշվել է քրիստոնեական արժեհամակարգի ու Կանադայի ակտիվ հայ համայնքի դերը` որպես երկու երկրներին միավորող կարևոր տարրեր:

Մեծապես կարևորվել է Ջեյսոն Քեննիի անձնական դերը Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հայկական կողմը նաև շնորհակալություն է հայտնել նախարարին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամակցությանը Կանադայի կողմից ցուցաբերված լիակատար աջակցության համար:

ՀՀ-ում գտնվելու ընթացքում նախարարը հանդիպումներ է ունեցել Հայաստանում գործող կանադացի գործարարների հետ, այցելել բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-կանադական համագործակցության առաջատար «Մակադամիան» ընկերությանը:

Այցի շրջանակներում Քեննին եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղկեպսակ տեղադրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակին, մասնակցեց Սբ. Պատարագի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախարար Քեննիի այցը կարևոր իրադարձություն է հայ-կանադական հարաբերություններում, գալիս է լրացնելու 2013թ. կայացած կանադացի խորհրդարանական քարտուղարներ Դիփակ Օբրայի և Չանգսեն Լեանգի պատվիրակության այցի ընթացքում ձեռք բերված արդյունքներին, նշանավորում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և հանդիսանում դրանց զարգացման հեռանկարների առհավատչյան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: