• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Տորոնտոյում

09 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի 7-ին Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ, որը մատուցեց Կանադայի Հայոց թեմի նորաօծ առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը:

Պատարագին ներկա էին Կանադայի խորհրդարանի պատգամավոր, պահպանողական կուսակցության անդամ Ջո Դենիելը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, բազմաթիվ կանադահայեր: 

Դեսպան Եգանյանը, դիմելով ներկաներին, առանձնակի ուշադրություն հրավիրեց դեկտեմբերյան արհավիրքին միջազգային հանրության կողմից տրված արձագանքին, հայկական համայնքների մարդասիրական մասնակցությանը, արդյունքում սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդմանը, ավերիչ երկրաշարժի ստեղծած հետևանքների շարունակական հաղթահարմանը:

Ջո Դենիելը ներկաներին փոխանցեց Կանադայի վարչապետի ցավակցությունները:

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին նաև Կանադայի մի շարք այլ քաղաքներում: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: