• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը Կանադա

27 մայիսի, 2015
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը Կանադա
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 22-28-ը տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը Կանադա։

Կանադական խորհրդարանի երկու պալատների խոսնակների հրավերով տեղի ունեցած այցը նպատակ էր հետապնդում զարգացնել երկկողմ հարաբերությունների դինամիկան և մանրամասնորեն քննարկել բարեկամական պետությունների օրակարգում առկա հարցերը։

Գ.Սահակյանի գլխավորած պատվիրակության այցը սկսվեց Մոնրեալ քաղաքից, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ ունեցավ Քվեբեք նահանգի Ազգային Ժողովի նախագահ Ժակ Շանյոնի և Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի հետ։ Միևնույն ժամանակ հանդիպումներ տեղի ունեցան կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Պատվիրակության այցը շարունակվեց մայրաքաղաք Օտտավայում, որտեղ պաշտոնական հանդիպումներ տեղի ունեցան խորհրդարանի համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրի և Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ։ Երկու հանդիպումների ընթացքում բարձր գնահատվեց զույգ խորհրդարանների միջև առկա հարաբերությունների մակարդակը  և վստահություն հայտնվեց դրանց դրական զարգացման կապակցությամբ։

ԱԺ նախագահ Սահակյանը հանդիպում ունեցավ Կանադայի ազգային պաշտպանության և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիի հետ։ Կողմերը ջերմորեն հիշեցին 2014թ. հուլիսին Երևանում կայացած հանդիպումը և ընդգծեցին երկու պետությունների ժողովուրդներին կամրջող արժեքների շուրջ երկխոսության ընդլայնման հրամայականը։ Հայկական պատվիրակությունը նաև հանդիպեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (APF) կանադական մասնաճյուղի հետ` քննարկելու համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:

ՀՀ ԱԺ պատվիրակության այցի շրջանակներում երկու պետությունների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի նախագահներ Հովհաննես Սահակյանն ու Հարոլդ Ալբրեխտը ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ վերահաստատելով ժողովրդավարությանն ուղղված հանձնառությունը և միասնական մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմադրելու հաստատուն պատրաստակամությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: