• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանը մասնակցեց «Հորիզոն» շաբաթաթերթի 35-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

01 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 1-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը մասնակցեց Մոնրեալում լույս տեսնող «Հորիզոն» հայկական շաբաթաթերթի 35-ամյակին նվիրված միջոցառմանը:

Երեկոյին ներկա էին Գերաշնորհ Տեր Մեղրիկ Եպիսկոպոս Բարիքեանը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Պարբերականի տարեդարձին նվիրված իր խոսքում դեսպան Եգանյանը նշեց այն առանձնահատուկ դերը, որը շաբաթաթերթը ձեռք է բերել իր գոյության 35 տարիների ընթացքում` հասանելի դառնալով և ընթերցվելով ոչ միայն կանադահայության և կանադացիների, այլև աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերի ու օտարազգիների կողմից: Դա, ըստ դեսպանի, ապացույցն է նրա, որ շաբաթաթերթը կայացել է, և որ վերջինիս խմբագրությունն ամենօրյա տքնաջան աշխատանքով հաղթահարում է իր առջև դրված խնդիրները:

Երեկոյի ընթացքում դեսպան Եգանյանը նաև Կանադայում ՀՀ դեսպանության պատվոգրով պարգևատրեց «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահակն Գարագաշեանին` հայապահպանության գործում վերջինիս ունեցած անուրանալի ավանդի համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: