• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Կանադայում

08 նոյեմբերի, 2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Կանադայում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Տորոնտոյի ՀՈՄԵՆԵԹՄԵՆ-ի մասնաճյուղի համատեղ կազմակերպմամբ և Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտո քաղաքում կայացավ անվանի հայ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ողջ Հյուսիսային Ամերիկա մայրցամաքն ընդգրկող համերգաշարը կրում է «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագիրը:

Համերգին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ, կանադահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Նունե Եսայանին` հայ երաժշտությունն ու մշակույթն ամբողջ աշխարհով լսելի դարձնելու և սփյուռքի հայ համայնքներին Հայաստանի շունչը փոխանցելու համար: Դեսպանը ողջունեց Կանադայում տիկին Եսայանի համերգների կազմակերպման փաստը` ընդգծելով դրանց կարևորությունը հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մշակութային միջոցառումների շրջանակներում:

Նունե Եսայանի կատարումներն արժանացան ներկաների ջերմ ընդունելությանը:

Մինչ այդ, հոկտեմբերի 30-ին Նունե Եսայանը համերգով հանդես էր եկել նաև Կանադայի Մոնրեալ քաղաքում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: