• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանը մասնակցեց Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու օծման 45-ամյակին նվիրված միջոցառմանը

13 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 13-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը մասնակցեց Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու օծման 45-ամյակին նվիրված միջոցառմանը:

Դեսպանը նախ ներկա եղավ Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ, տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի կողմից մատուցված Սուրբ պատարագին, իսկ այնուհետև մասնակցեց եկեղեցու օծման 45-ամյակին նվիրված տոնական ձեռնարկին:

Երեկոյին ներկա էին տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Եկեղեցու օծման 45-ամյակին նվիրված իր խոսքում դեսպան Եգանյանը նշեց այն բացառիկ դերը, որն ունեցել է առաջնորդանիստ եկեղեցին կանադահայության կյանքում` սկսած իր հիմնադրման օրվանից մինչ այսօր: Դեսպանն ընդգծեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Կանադայում հայապահպանության կարևորագույն սյուներից մեկն էլ հայոց լեզվի ու հայկական դպրոցի հետ մեկտեղ հանդիսանում է հայ եկեղեցին, որը հարյուրամյակներ շարունակ պետականություն չունեցող հայ ժողովրդի համար միավորող և ամրացնող սյան դեր է կատարել:

Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկան երգի-պարի ազգային համույթներ և անհատ կատարողներ: Ցուցադրվեց Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու պատմությանը նվիրված վավերագրական ֆիլմ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: