• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Օպերային երաժշտության երեկո Կանադայում ՀՀ դեսպանությունում

11 փետրվարի, 2016

Փետրվարի 11-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ օպերային երաժշտության երեկո, որին ներկա էին Կանադայի դիվանագիտական կորպուսը ներկայացնող շուրջ 80 հրավիրյալներ:

Կանադայում ՀՀ դեսպանի տիկնոջ` Մարիա Եգանյանի նախաձեռնությամբ իրականացվող «Մշակութային խաչմերուկներ» ծրագրի շրջանակներում կայացած հերթական համերգին կատարումներով հանդես եկան կանադական օպերայի հռչակավոր սոպրանո Սաշա Ջիհանյանը, Մոնրեալից տաղանդաշատ տենոր Էլի Բերբերյանը, հայտնի խմբավար, դաշնակահարուհի Գոհար Մանվելյանը: «Մշակութային խաչմերուկներ» ծրագրի նպատակն է տաղանդաշատ կանադահայ արվեստի գործիչներին ներկայացնել կանադական և միջազգային ունկնդրի լայն շրջանակներին:

Համերգից հետո ունեցած իր ողջույնի խոսքում դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց երեք հայտնի արտիստներին` ներկաներին անմոռանալի երեկո մատուցելու համար, և վստահաբար նշեց, որ երեք տարի առաջ սկիզբն առած «Մշակութային խաչմերուկներ» ծրագրի շրջանակներում նմանատիպ համերգները լինելու են շարունակական և իրենց ուրույն տեղն են ունենալու Օտտավայի մշակութային կյանքում:

Համերգի ընթացքում հնչեցին դրվագներ Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Բաբաջանյանի, Պուչինիի, Դվորակի, Կարդիլլոյի և այլոց ստեղծագործություններից: Բոլոր կատարումները մեծ ջերմությամբ ընդունվեցին ներկաների կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: