• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի պաշտոնական ընդդիմության առաջնորդ Ռոնա Ամբրոզի հետ

09 մարտի, 2016

Մարտի 9-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի պաշտոնական ընդդիմության առաջնորդ, Պահպանողական կուսակցության ղեկավար Ռոնա Ամբրոզի հետ:

Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձան հայ-կանադական արդյունավետ փոխգործակցությանը միջազգային հարթակներում, այդ թվում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Այդ համատեքստում դեսպան Եգանյանը տիկին Ամբրոզին ներկայացրեց 2015թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի արդյունքները` շեշտելով, որ 80 պատվիրակություններ Երևանում ներկա գտնվեցին համաժողովի աշխատանքներին, և որ միջոցառումը հյուրընկալելով` Հայաստանը վերահաստատեց իր հավատարմությունը Ֆրանկոֆոնիայի արժեքներին:

Դեսպան Եգանյանն ամփոփ կերպով անդրադարձավ 2015թ. ընթացքում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Կանադայում կայացած` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Տիկին Ամբրոզը նշեց, որ քաջատեղյակ է Կանադայում կայացած` 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Ռոնա Ամբրոզի խնդրանքով` Ա.Եգանյանը ներկայացրեց սիրիահայ փախստականների դրությունը և նրանց հուզող խնդիրները: Դեսպանը, նշելով, որ Հայաստանն ընդունել է շուրջ 20000 սիրիահայերի և այլ քրիստոնյա փախստականների Սիրիայից, տիկին Ամբրոզին ծանոթացրեց Հայաստանում ապաստանած սիրիահայերի աջակցության համար գործադրվող ջանքերին:

Կողմերն անդրադարձ կատարեցին առևտրատնտեսական ոլորտին վերաբերող տարբեր հարցերի: Դեսպանը տիկին Ամբրոզին ներկայացրեց Հայաստանում, հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում, աշխատող կանադական ընկերությունների ծավալած գործունեությունը:

Հանդիպման ավարտին Ա.Եգանյանը Ռ.Ամբրոզին տեղեկացրեց 2016թ. սպասվելիք` Կանադայում կայանալիք ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումների մասին և վերջինիս հրավիրեց մասնակցել դրանց:

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային այլ արդի խնդիրների:

Կողմերը պայմանավորվեցին պահպանել պարբերական աշխատանքային շփումները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: