• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանը ելույթ ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստին

11 ապրիլի, 2016

Ապրիլի 11-ին Կանադայի խորհրդարանում տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:

Նիստի ընթացքում ընտրվեց բարեկամության խմբի նոր կազմ: Բարեկամության խմբի նոր նախագահ ընտրվեց իշխող Ազատական կուսակցության ներկայացուցիչ Առնոլդ Չանը: Բարեկամության խմբի փոխնախագահներ ընտրվեցին Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Հարոլդ Ալբրեխտը, Ազատական կուսակցությունից Լինդա Լափոյնթը, ինչպես նաև Նոր ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Բուլրիսը:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ դեսպանը: Նա շնորհակալություն հայտնեց բարեկամության խմբի նախորդ կազմին` տարիներ ի վեր հայ-կանադական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացրած մեծածավալ աշխատանքի համար: Արմեն Եգանյանը հատուկ ընդգծեց Հարոլդ Ալբրեխտի ներդրումը, որն 8 տարի ղեկավարեց բարեկամության խումբը: Դեսպանը միաժամանակ ողջունեց բարեկամության նոր խմբի անդամներին` վստահություն հայտնելով, որ վերջիններս նմանապես իրենց նպաստը կբերեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Դեսպանն անդրադարձավ հայ-կանադական հարաբերությունների բոլոր բնագավառներին` հանգամանորեն խոսելով ինչպես երկկողմ քաղաքական և տնտեսական կապերի, այնպես էլ մշակութային շփումների մասին: Նա նաև անդրադարձավ միջազգային հարթակներում հայ-կանադական արդյունավետ փոխգործակցությանը, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:

Իր խոսքում Արմեն Եգանյանը ներկաներին մանրամասն կերպով տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղում ծավալված վերջին իրադարձությունների մասին` խստորեն քննադատելով Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը և կատարված վայրագությունները: ՀՀ դեսպանը հստակորեն խնդրեց կանադացի քաղաքական գործիչներին այսուհետ կատարել հասեագրված հայտարարություններ և կոչեր:

Պատասխանելով բարեկամության խմբի անդամների հարցերին` դեսպանը ներկայացրեց սիրիահայ փախստականների դրությունը և նրանց հուզող խնդիրները Կանադայում: Նշելով, որ Հայաստանն իր հերթին ընդունել է շուրջ 20000 սիրիահայերի և այլ քրիստոնյա փախստականների Սիրիայաից, Ա.Եգանյանը ներկաներին ծանոթացրեց Հայաստանում ապաստանած սիրիահայերի աջակցության համար գործադրվող ջանքերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: