• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահի հետ

12 ապրիլի, 2016
Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 12-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նոլթի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Եգանյանը պարոն Նոլթին մանրամասն կերպով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում ծավալված վերջին իրադարձություններին` խստորեն քննադատելով Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը և կատարված վայրագությունները: Դեսպանը խնդրեց հստակ վերաբերմունք ձևավորել սանձարձակ Ադրբեջանի նկատմամբ և զերծ մնալ անհասցե կոչերից:

Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-կանադական երկկողմ հարաբերությունների ներկայիս իրավիճակին ու վերջին զարգացումներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Դեսպանը մասնավորապես անդրադարձավ ՀՀ-ում գործունեություն ծավալող կանադական ընկերություններին:

Ռ.Նոլթի խնդրանքով` Ա.Եգանյանը ներկայացրեց սիրիահայ փախստականների դրությունը և նրանց հուզող խնդիրները Կանադայում: Նշելով, որ Հայաստանն իր հերթին ընդունել է շուրջ 20000 սիրիահայերի և այլ քրիստոնյա փախստականների Սիրիայաից, Ա.Եգանյանը Ռ.Նոլթին ծանոթացրեց Հայաստանում ապաստանած սիրիահայերի աջակցության համար գործադրվող ջանքերին:

Դեսպան Եգանյանն անդրադարձ կատարեց աշխարհի տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը:

Մտքեր փոխանակվեցին միջազգային հարթակներում, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում հայ-կանադական արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: