• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանի հանդիպումը Օնտարիոյի համայնքային անվտանգության և ուղղիչ ծառայությունների նախարարի հետ

18 ապրիլի, 2016

Ապրիլի 18-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության և ուղղիչ ծառայությունների նախարար Յասիր Նաքվիի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Մեթյու Թորիգյանը և Կանադայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Խորեն Մարդոյանը: Հանդիպումը նպատակ ուներ ամփոփել ս/թ. մարտի 14-ից 20-ը Օնտարիոյի համայնքային անվտանգության նախարարի տեղակալ Մեթյու Թորիգյանի գլխավորած պատվիրակության` Հայաստան կատարած այցի արդյունքները և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները: Մարտ ամսին կայացած այցի նպատակն էր` ծանոթանալ Հայաստանում հանցավորության հակազդման և հասարակական կարգի ապահովման առանձնահատկություններին ու խնդիրներին, ինչպես նաև ոստիկանության համակարգում կրթական բարեփոխումներին:

Նախարար Նաքվին անդրադարձավ ոստիկանության կադրերի պատրաստման ու վերապատրաստման, ոստիկանության աշխատանքում համայնքների ներգրավման և մի շարք այլ խնդիրների, որոնք տվյալ համակարգի բարեփոխումների առանցքն են կազմում։

Դեսպան Եգանյանն իր հերթին ներկայացրեց Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի ներդրման ընթացքը` նշելով այդ ոլորտում առկա ձեռքբերումները:

Կողմերը պայմանավորվեցին ուսումնասիրել երկարաժամկետ համագործակցության ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: