• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի Համայնքների պալատի արդարադատության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

21 ապրիլի, 2016
Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի Համայնքների պալատի արդարադատության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 21-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Կանադայի Համայնքների պալատի արդարադատության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էնթոնի Հաուսֆադերի հետ:

Հանդիպման սկզբում կողմերն, ամփոփելով 2015թ. ընթացքում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Կանադայում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, անդրադարձան 2016թ. ապրիլի 23-ին Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին` ընդգծելով այն հանգամանքի կարևորությունը, որ Երևանում կայանալիք միջոցառումներին Կանադայի կառավարությունը պաշտոնապես ներկայացված է լինելու` հանձին խորհրդարանի անդամ Բրայան Մեյի գլխավորած պատվիրակության:

Հանդիպման ընթացքում դեսպան Եգանյանը պարոն Հաուսֆադերին մանրամասն կերպով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում ծավալված վերջին իրադարձությունները: Կողմերը համաձայնեցին, որ հարկավոր է հանդես գալ հստակ վերաբերմունքով` հասցեական կոչերով դատապարտելով ռազմական գործողությունները նախաձեռնողին: Ա.Եգանյանն ու Է.Հասուսֆադերը խստորեն քննադատեցին վերոնշյալ իրադարձությունների ընթացքում անթույլատրելի զինատեսակների կիրառումը, քաղաքացիական անձանց և օբյեկտների թիրախավորումը, ինչպես նաև տարեցների և զինվորականների խոշտանգումը, խեղումը և սպանությունը:

Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-կանադական երկկողմ հարաբերությունների ներկայիս իրավիճակին ու վերջին զարգացումներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: ՀՀ դեսպանը մասնավորապես անդրադարձավ ՀՀ-ում գործունեություն ծավալող կանադական ընկերություններին: Խոսելով ՀՀ-ում Կանադայի դեսպանություն հիմնելու վերաբերյալ` դեսպան Եգանյանն ու պարոն Հաուսֆադերը շեշտեցին դրա կարևորությունը:

Դեսպան Եգանյանն անդրադարձ կատարեց աշխարհի տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը: Մտքեր փոխանակվեցին միջազգային հարթակներում, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում հայ-կանադական արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ:

Կողմերը պայմանավորվեցին պահպանել պարբերական աշխատանքային շփումները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: