• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի ժառանգության նախարարի հետ

22 ապրիլի, 2016
Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի ժառանգության նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի ժառանգության նախարար Մելանի Ժոլիի հետ, ում իրավասության մեջ է մտնում ինչպես մշակութային ոլորտը, այնպես էլ հեռահաղորդակցությանն ու կապին վերաբերող բնագավառները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի:

Ամփոփելով 2015թ. ընթացքում կայացած` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները` կողմերը քննարկեցին 2016թ. սպասվող միջոցառումները` մասնավորապես անդրադառնալով ապրիլի 23-ին Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ Գլոբալ ֆորումին: Նախարար Ժոլին նշեց, որ քաջատեղյակ է Կանադայում սպասվելիք` Ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին և մայիսի 8-ին մասնակցելու է այդ կապակցությամբ Մոնրեալ քաղաքում կայանալիք քայլերթին:

Դեսպանը Եգանյանը նախարար Ժոլիին մանրամասն ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը և դրա հետևանքները: ՀՀ դեսպանը նշեց, որ հարկավոր է հանդես գալ հստակ վերաբերմունքով և հասցեական կոչերով դատապարտել ռազմական գործողությունները նախաձեռնողին:

Արմեն Եգանյանն ու Մելանի ժոլին քննարկեցին ՀՀ Անկախության 25-րդ, 2017-ին Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձերի, ինչպես նաև Կանադայի 150-ամյակի կապակցությամբ համատեղ ծրագրված մշակութային միջոցառումների իրականացման ընթացքին առնչվող հարցեր: Տիկին Ժոլին նշեց, որ նա մշտապես աջակցելու է այդ բոլոր նախագծերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: