• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Օտտավայի բաց դռներ» ծրագրին

05 հունիսի, 2016

Հունիսի 4-5-ը Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Օտտավայի բաց դռներ» ամենամյա ծրագրին՝ հյուրընկալելով հարյուրավոր այցելուների:

Օտտավացիներին և քաղաքի հյուրերին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու դիվանագիտական ներկայացուցչության շենքի ճարտարապետությանն ու պատմությանը, տեղեկություններ ստանալ հայկական մշակութի և մշակութային կոթողների պատմության վերաբերյալ: Հյուրերին հանգամանալից ներկայացվեց հայկական ճարտարապետական արվեստը և դրանում խաչքարերի, եկեղեցիների դերն ու արժեքը:

«Օտտավայի բաց դռներ» ծրագրի շրջանակներում, որին չորրորդ տարին անընդմեջ իր մասնակցությունն է ունենում նաև Կանադայում ՀՀ դեսպանությունը, հանրության համար իրենց դռներն են բացում մշակութային, պատմական, հանրային նշանակություն ունեցող շենքեր, այդ թվում` մի շարք դեսպանություններ: 1908թ. կառուցված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության շենքը, որը 2007թ. ընդգրկվել է Օտտավայի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող կառույցների շարքում, նախկինում ծառայել է որպես Ուրուգվայի, ապա Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: