• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանը մասնակցեց ՀՄԸՄ Կանադայի 46-րդ շրջանային մարզախաղերին

27 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 25-ից 27-ը Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Քեմբրիջ քաղաքում մասնակցեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության Կանադայի մասնաճյուղի կողմից կազմակերպված` ՀՄԸՄ Կանադայի 46-րդ շրջանային մարզախաղերին:

Եռօրյա մարզական միջոցառումները, որոնք անցկացվեցին ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, շախմատի և այլ սպորտաձևերում, Քեմբրիջում էին հավաքել հարյուրավոր մարզիկների Կանադայի տարբեր անկյուններից, ինչպես նաև ԱՄՆ Արևմտյան և Արևելյան ափերից:

ՀՀ դեսպանն անձամբ Քեմբրիջի վետերանների ֆուտբոլային թիմի կազմում մասնակցեց ֆուտբոլի առաջնությանը, իսկ Քեմբրիջի վետերանների թիմը մրցելույթների արդյունքում գրավեց երկրորդ հորիզոնականը: Կանադայում ՀՀ դեսպանության հյուպատոս Սասուն Հովհաննիսյանը, ինչպես նաև դեսպանի որդիները` Գևորգ Եգանյանն ու Լևոն Եգանյանը, նույնպես մասնակցեցին ֆուտբոլի առաջնությանը` Քեմբրիջի ավագների և պատանեկան ֆուտբոլային թիմերի կազմերում:

Նոյեմբերի 27-ին կայացած մարզախաղերի փակման արարողությանը Արմեն Եգանյանը տարբեր սպորտաձևերում հաղթող ճանաչված թիմերին և մարզիկներին հանձնեց նրանց մեդալներն ու գավաթները, որից հետո հանդես եկավ փակման խոսքով: Իր խոսքում դեսպան Եգանյանը շնորհավորեց մարզախաղերին իրենց մասնակցությունը բերած բոլոր թիմերին և մարզիկներին` շեշտելով, որ ամեն տարի անցկացվող ՀՄԸՄ Կանադայի շրջանային մարզախաղերը կարևոր իրադարձություն են հանդիսանում կանադահայ համայնքի կյանքում` մի քանի օր մեկտեղելով համայնքի մարզիկներին և հայ ընտանիքներին: Դեսպանը նշեց, որ այդ ամենը հանդիսանում է Կանադայում բնակվող հայերի միասնականության և Հայրենիքի հետ նրանց կապվածության առհավատչյան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: