• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ Կանադայում

22 հունվարի, 2017

Հունվարի 21-ին Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ Քվեբեկի հայ համայնքի միացյալ մարմնի կողմից կազմակերպված միջոցառում՝ նվիրված Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին, որին մասնակցեց նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:

Երեկոյի բանախոսն էր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, Քվեբեկի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:

Ելույթով հանդես գալով և միջոցառման կազմակերպման համար դրվատանքի խոսքեր ուղղելով «Զորյան» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Սարգսյանին և կանադահայ հայտնի գործիչ Րաֆֆի Բեդրոսյանին` դեսպան Եգանյանը կարևորեց միջոցառման անցկացումը` նշելով, որ քանի դեռ ողջ աշխարհում կան Հրանտ Դինքի գործի շարունակողներ, նրա հիշատակը չի մոռացվելու: Դեսպանը շնորհակալություն հայտնեց պարոն Օզդեմիրին` վերջինիս կատարած մեծածավալ և պատվարժան աշխատանքի համար և նրան պարգևատրեց Կանադայում ՀՀ դեսպանության պատվոգրով:

Իր ծավալուն ելույթում Ջեմ Օզդեմիրն անդրադարձավ իր և Հրանտ Դինքի երկարամյա բարեկամական հարաբերություններին և ընդգծեց այն կարևոր դերակատարությունը, որն ունեցել է Դինքը Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի հանրահռչակման և դրա մասին իրազեկվածության բարձրացման գործում: Օզդեմիրը նշեց, որ նաև Հրանտ Դինքի շնորհիվ է, որ ինքը նախաձեռնեց Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի ընդունումը: Ելույթից հետո Օզդեմիրը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեց Հրանտ Դինքի այրու` Ռաքել Դինքի տեսաուղերձը միջոցառման մասնակիցներին, ինչպես նաև Դինքի կյանքի և գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:

Հունվարի 22-ին Հրանտ Դինքի հիշատակին նվիրված նույնաբովանդակ միջոցառում կայացավ նաև Տորոնտո քաղաքում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: