• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ կայացավ երկու երկրների ԱԳ նախարարների նամակների փոխանակումը

31 հունվարի, 2017
Հայաստանի և Կանադայի միջև  դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ կայացավ երկու երկրների ԱԳ նախարարների նամակների փոխանակումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 31-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յան Շուգարտի հետ:

Շնորհավորելով պարոն Շուգարտին Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ` դեսպան Եգանյանը վստահություն հայտնեց, որ 25 տարիների ընթացքում երկու երկրների միջև հաստատված ջերմ բարեկամական հարաբերությունները հաջորդ քառորդդարյա հատվածում ավելի կզարգանան և կամրապնդվեն:

Իր հերթին նախարարի տեղակալ Շուգարտը շնորհավորեց ՀՀ դեսպանին և նշեց, որ Կանադան բարձր է գնահատում և կարևորում է Հայաստանի հետ վերընթաց զարգացող հարաբերություններն ու մեծ հարգանքով է վերաբերվում երկրի կյանքում կանադահայ համայնքի ունեցած ներդրմանը:

Հանդիպման ընթացքում դեսպան Եգանյանն ու նախարարի տեղակալ Շուգարտը փոխանակեցին երկու երկրների ԱԳ նախարարների կողմից` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ միմյանց հղած նամակները:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-կանադական երկկողմ հարաբերությունների ներկա զարգացումներին, ընդգծեցին երկու երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: