• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների հանդիպումը

05 դեկ, 2025

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: 

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մելանի Ժոլին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:

Վերջինիս ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «‎Սա իսկապես պատմական իրադարձություն է և իսկապես պատմական օր: Ինձ համար պատիվ է և ես ուրախ եմ ներկա գտնվել այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացմանը։ Սա իսկապես, ինչպես դուք ասացիք, մի իրադարձություն է, որի մասին մենք խոսել ենք տարիներ, և հիմա այն իրականություն է։ Շնորհակալություն Կանադայի վարչապետին իր ջանքերի համար, ինչպես նաև Ձեր անձնական ներդրումն այս գործում նույնպես շատ շոշափելի էր։

Եվ սա մեր երկու երկրների հարաբերությունների և համագործակցության հետագա խորացման ևս մեկ վկայություն է: Եվ մենք անհամբեր սպասում ենք դրան: Այսպիսով, շատ շնորհակալ եմ: Շնորհավորում եմ»։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: