• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպանը հանդիպեց Կարլտոնի համալսարանի ուսանողներին

06 դեկտեմբերի, 2024
ՀՀ դեսպանը հանդիպեց Կարլտոնի համալսարանի ուսանողներին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 6-ին, Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ Օտտավայի Կարլտոն համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի և եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտի ուսանողների հանդիպումը Ն․Գ․ դեսպան Անահիտ Հարությունյանի հետ։ Ուսանողներին ուղեկցում էր նույն համալսարանի պրոֆեսոր Ջեֆ Սահադեոն։

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, վերջին զարգացումները հայ-կանադական քաղաքական օրակարգում, ՀՀ առջև ծառացած անվտանգային մարտահրավերները Հվ. Կովկասում, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը, ինչպես նաև Հայաստանի՝ անմիջական հարևանների հետ հարաբերությունները: Պատասխանելով ուսանողների բազմաթիվ հարցերին՝ դեսպան Հարությունյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիային, էթնիկ զտման միջոցով Արցախի բնիկ ժողովրդի՝ Ադրբեջանի կողմից բռնի տեղահանության հետևանքներին ու նրանց իրավունքների հասցեագրման հրամայականին, ինչպես նաև հայկական մշակութային և հոգևոր ժառանգության շարունակական ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: