• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ դասախոսություն-քննարկում

07 մարտի, 2025
Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ դասախոսություն-քննարկում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 6-ին, Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ դասախոսություն-քննարկում՝ «Հայաստանի աշխարհաքաղաքական ապագան. հաղթահարելով խոչընդոտները խաղաղության ճանապարհին» խորագրով։
Դասախոսությունը կարդաց Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Ժան-Ֆրանսուա Ռատելը։ Քննարկումը համակարգեց Կարլտոնի համալսարանի պրոֆեսոր Ջեֆ Սահադեոն։ Երկու պրոֆեսորն էլ հայտնի են իրենց խորը գիտելիքներով տարածաշրջանի, մասնավորապես՝ Հարավային Կովկասի վերաբերյալ։

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն իր բացման խոսքում կարևորեց աշխարհաքաղաքական իրավիճակի ներկա և հնարավոր զարգացումների շուրջ քննարկումները։

Ժ.-Ֆ. Ռատելը ներկայացրեց սեփական տեսլականը և մոտեցումները Հարավային Կովկասում ներկա պահին ձևավորված աշխարհաքաղաքական իրականության և ՀՀ առջև ծառացած բարդ մարտահրավերների առնչությամբ։

Ծավալված բուռն քննարկման շրջանակներում Ժ.-Ֆ. Ռատելը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։ Քննարկման մասնակիցներն անդրադարձան մի շարք թեմաների, այդ թվում՝ արցախահայության վերադարձի իրավունքին, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիային և ուժ գործադրելու սպառնալիքներին, տարածաշրջանային հաղորդակցությունների, տրասպորտային ենթակառուցվածքների բացմանը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ՀՀ հարևանների հետ հարաբերություններին, և այս ամենի համատեքստում հայկական սփյուռքի գործունեության արդյունավետության խնդիրներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: