• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

05 դեկ, 2025
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ 

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը։

Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներն՝ ընդգծելով երկու երկրների միջև  միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ափաշրջափակման թեմային՝ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի ներքո։ 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Իրանում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստանի տարածքով երրորդ երկրների, այդ թվում՝ Կանադայի քաղաքացիների տարհանման դեպքերում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակությանը։  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: